Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դավիթ Հակոբյան. «Ես եղել եմ, կամ, և լինելու եմ նախագահի առաջին հավակնորդը»

Դավիթ Հակոբյան. «Ես եղել եմ, կամ, և լինելու եմ նախագահի առաջին հավակնորդը»
10.01.2013 | 17:23

«Ինձ այս տասն օրերի ընթացքում անընդհատ հարցնում են` ինչո՞ւ չառաջադրվեցի: Ես մի պատասխան ունեմ` քաղաքական գործիչներ

չեն դառնում, այլ ծնվում են, ուղղակի գործունեության մեջ հղկվում են»,-նկատեց երկրի գլխավոր մարքսիստը:
Եթե կարիք լինի` Դավիթ Հակոբյանը պատրաստ է նորից մտնել քաղաքական դաշտ: «Ես եղել եմ, կամ և լինելու եմ նախագահի առաջին հավակնորդը»,- նշեց նա, խոստանալով, որ թեև չի մասնակցում նախագահական ընտրություններին, սակայն անհրաժեշտության դեպքում դուրս կգա ասպարաեզ: «Եթե ես մտնեի ասպարեզ, ապա, ես իմ բնավորության հատկանիշների համաձայն` Հալեպցի Լևոնի նման հարթակի վրա քոչարի չէի պարելու, ես գնալու էի գրոհի»,-ասաց Մարքսիստական կուսակցության նախագահը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3957

Մեկնաբանություններ